2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստանի հավաքականը բարձրացել է 3 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2011 թվականի ապրիլի 13-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մարտի 9-ին հրապարակված աղյուսակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը:  Առաջընթացը հնարավոր է դարձել Եվրո-2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին կայացած Ռուսաստանի հավաքականի հետ խաղում ոչ-ոքիից հետո:

Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի մայիսի 18-ին: Աղյուսակում մուգով նշված են Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները: 1. Իսպանիա – 1857 (միավոր) 2. Հոլանդիա – 1702 3. Բրազիլիա – 1425 4. Գերմանիա – 1386 5. Արգենտինա – 1276 6. Անգլիա – 1163 7. Ուրուգվայ – 1094 8. Պորտուգալիա - 1052 9. Իտալիա - 1019 10. Խորվաթիա - 991 18. Ռուսաստան – 896 27. Սլովակիա – 809 34. Իռլանդիա - 681 35. Ուկրաինա – 678 46. Լիտվա – 577 53. Բելառուս – 557 56. Վրաստան – 536 62. ՀԱՅԱՍՏԱՆ - 524 74. Էստոնիա – 440 76. Լատվիա – 438 83. Ուզբեկստան – 403 85. ՆՀՀ Մակեդոնիա – 398 86. Մոլդովա – 394 107. Ադրբեջան – 288 134. Տաջիկստան – 172 139. Թուրքմենստան – 153 140. Ղազախստան - 151 160. Ղրղզստան – 87 202. Անդորրա - 0