Home / Հայաստան / Արամ Կարապետյանը դեռ մտածում է երրորդ ուժին միանալու հարցի շուրջ

Արամ Կարապետյանը դեռ մտածում է երրորդ ուժին միանալու հարցի շուրջ

«Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) առաջնորդ Արամ Կարապետյանը չի միանա Հայ Ազգային Կոնգրեսին, եթե փոփոխություններ չլինեն իր և ՀԱԿ-ի գաղափարախոսության մեջ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ինքը` Կարապետյանը:

Նա հավաստիացրել է, որ երրորդ նախընտրական դաշինքը անպայման ստեղծվելու է` ի դեմս «Ժառանգության», ՀՅԴ-ի և Ժողովրդական կուսակցության:

«Մենք դեռ չենք որոշել միանալու համար, ու ասեմ` ինչու. «Նոր ժամանակներ» կուսակցությունը վերջին ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է մոտ 4 տոկոս ձայն: Եվ եթե խնդիր լինի խորհրդարան անցնելու, այդ մի տոկոսը հավաքելու խնդիր մենք չունենք, որովհետև ունենք ֆինանսական և մարդկային բոլոր ռեսուրսները միայնակ մասնակցելու»,-պարզաբանել է Կարապետյանը:

Նա կարծիք է հայտնել, որ քաղաքական նոր վերաձևաորումները կսկվեն այս տարվա սեպտեմբերից:

«Մենք տարբեր առաջարկներ ստանում ենք տարբեր ուժերի կողմից, մասնավորապես, մեր համագործակցությունը կշարունակվի Ժողովրդական կուսակցության հետ, բայց մենք չենք շտապում, քանի որ դեռ վաղ է», – հայտարարել է ՆԺԿ առաջնորդը:

Tekali Taxi