Հայաստանի հավաքականը բարձրացել է 3 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2011 թվականի ապրիլի 13-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մարտի 9-ին հրապարակված աղյուսակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը: Առաջընթացը հնարավոր է դարձել Եվրո-2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին կայացած Ռուսաստանի հավաքականի հետ խաղում ոչ-ոքիից հետո: