Home / Հայաստան / Մյուս անգամ ձեզ հետ նստելու եմ. Զուրաբյանը հանգստացրել է նստացույց պահանջողներին

Մյուս անգամ ձեզ հետ նստելու եմ. Զուրաբյանը հանգստացրել է նստացույց պահանջողներին

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա երթից հետո հանրահավաքի մասնակցիները` ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլավորությամբ, կրկին վերադարձան Ազատության հրապարակ:

Վերադարձից հետո մի խումբ մարդիկ նստեցին աստիճանների վրա և սկսեցին վանկարկել «նստացույց»: Այդ ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ և ասաց, որ շախմատը լուրջ խաղ է, քաղաքականությունը շատ լուրջ գործ է և խաղադրույքի վրա Հայաստանն է:

«Երեք տարի համբերել ենք, ձեզանից խնդրում ենք մի փոքր էլ համբերեք, և բոլոր քաղբանտարկյալները կլինեն էստեղ, մի փոքր համբերեք, վստահեք: Այն, որ այսօր այստեղ մեր հանրահավաքն այսքանով ավարտում ենք, ամենևին չի նշանակում, որ մի շաբաթ հետո անհրաժեշտության դեպքում միտինգ չի լինելու»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:

Հավաքվածներին դիմել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Չեք կասկածում չէ՞, այդպիսի բան չի եղել չէ՞, որ մեր վճռականությունը պակասի: Ուրեմն, կներեք, քաղաքականությունը բարդ հաշվարկի արվեստ է, այսօր մենք արել ենք մի քայլ և վստահ եղեք, որ շատ լավ հաշվարկել ենք մեր քայլերի, մեր կոնկրետ այս քայլի հետանքները: Ձեզ մի բան էլ եմ վստահեցնում, որ եթե քայլը, միգուցե, նահանջ էր ձեր կարծիքով, իմացե’ք, որ մեր Շարժման պատմության մեջ ավելի արդյունավետ քայլ չի լինելու, դա այն քայլն էր, որ այսօր կատարեցինք: Իմ էսօրվա խոսքին հավատացեք, մյուս անգամ ես գալու եմ, ձեզ հետ միասին նստելու եմ: Այս անգամ եկեք ստուգենք մեր քայլի արդյունավետությունը: Ուրեմն վստահ եղեք, որ մեկ ամսվա մեջ մեր պայքարի համար բացվելու է այնպիսի հեռանկարներ, որոնց մասին դուք անգամ հիմա չեք կարող երազել»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi