Home / Հայաստան / «Ամեն վայրկյան կարելի է սպասել». լրանում է ևս մեկ քաղբանտարկյալի պատժաժամկետի կեսը

«Ամեն վայրկյան կարելի է սպասել». լրանում է ևս մեկ քաղբանտարկյալի պատժաժամկետի կեսը

Վաղը լրանում է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի պատժաժամկետի կեսը:

Նշենք, որ մի քանի դեպքերում (մասնավորապես, Արամ Բարեղամյան և Հարություն Ուռուտյան),  քաղբանտարկյալներին ազատ են արձակել պատժաչափի կեսը լրանալուն պես: Շմավոն Գալստյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի հիմքերով (քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափել):

Epress.am-ի հետ զրույցում «Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, որ այս պահի դրությամբ որևէ քաղբանտարկյալի վերաբերյալ նորություն չկա:

«Ամեն վայրկյան կարելի է սպասել նրանց ազատ արձակմանը, քանի որ այդ հարցը կախված է մեկ մարդու որոշումից` Սերժ Սարգսյանի որոշումից: Այսինքն` որքան որ հնարավոր է յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատ արձակումը, այդքան էլ հնարավոր չէ, քանի որ մեկ մարդ է որոշում»,- ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքից և երթից հետո, երբ մի քանի տասնյակ մարդիկ չէին ցանկանում լքել Ազատության հրապարակը` պատրաստ լինելով նստացույց անել, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե մինչև մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ինքն էլ է պատրաստ նստացույց սկսել:

Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը, սակայն, կարծիք է հայտնել, որ նստացույցի կարիք չի լինելու, քանի որ բոլոր քաղբանտարկյալները մինչև նշված ժամկետն ազատության մեջ են լինելու:

Tekali Taxi