Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանին կազատեն. պարզաբանում են փաստաբանները

Նիկոլ Փաշինյանին կազատեն. պարզաբանում են փաստաբանները

ՀՀ Ազգային Ժողովում այսօր ներկայացված համաներման մասին որոշման նախագծի համաձայն`  համաներումը կտարածվի նաև քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով` համաներման 9-րդ կետի 2-րդ մասի տառացի վերծանումը ցույց է տալիս, որ այս կետը չպետք է խոչընդոտ հանդիսանա Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման համար:

«Օրենքի տառացի մեկնաբանումն ասում է, որ համաներումը չի կիրառվի, եթե անձի վրա նախկինում նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրերի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա: Այստեղ նշված է «որոշումների», իսկ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման մեկ որոշում է կայացվել»,- մեկնաբանել է Գրիգորյանը:

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը տարածվելու է համաձայն համաներման 4-րդ կետի` «Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են`

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.

2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը>:

Epress.am-ը կրկին զրուցել է Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով, ուղղում մտցնելով իր` մեզ տված նախորդ հարցազրույցի մեջ, ասել է.

«Համաներման 9-րդ կետի 9-րդ ենթակետը` համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ պատժի չկրած մաuի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, Փաշինյանին չի վերաբերում, այսինքն` նրա վրա կկիրառվի համաներումը 4-րդ կետի համաձայն»,- մեկնաբանել է նա:

Tekali Taxi