Home / Հայաստան / Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենն այնտեղ այլևս անելիք չունի

Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենն այնտեղ այլևս անելիք չունի

Հունիսի 15-ից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:

Հիմնադրամից հայտնում են, որ այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարևոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման և ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից:

«Պրն. Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջև դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաև մեկնարկել են հիմնադրամի առանցքային և խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց», – ասված է հաղորդագրության մեջ:

Epress.am-ի հարցին` թե որն է դիմումում նշված պատճառը, Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Հրաչուհի Բարսեղյանը նշել է, որ Փափազյանն իր առաքելությունն ավարտված է համարում և այլևս անելիք չունի:

«Այստեղ որևէ սկանդալային կամ ինտրիգային որևէ բան չկա», – ասել է Բարսեղյանը:


Tekali Taxi