Իտալիան համաշխարհային ռեկորդ է սահմանել երկրում ապրող ալարկոտ երիտասարդների թվով: Միայն վերջին տարիներին ավելացել է ոչ աշխատել, ոչ սովորել ցանկացող «մամայի բալա» տղաների քանակը` հասնելով 2,1 միլիոնի: Սա տարօրինակ չէ, քանի որ Իտալիան նաև առաջատար է համարվում այն մարդկանց թվով, ովքեր կարծում են, որ ուսումը ժամանակի անիմաստ կորուստ է:
Իտալական ISTAT ազգային վիճակագրական ինստիտուտը ստիպված է փաստել, որ «մամայի բալաների» քանակը երկրում ամեն տարի աճում է մեծ տեմպերով: Համաձայն պաշտոնական տվյալների` ավելացել է 15-29 տարեկան այն երիտասարդների քանակը, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում, չեն սովորում և շարունակում են ապրել ծնողների հետ:
«Որքան երկար այս մարդկանց ուղիղ կեսը դուրս մնա աշխատանքային շուկայից և կրթության համակարգից, այնքան ավելի շատ է երկրին «սոցիալական մարգինալացում» սպառնում»,- ISTAT-ի զեկույցն է մեջբերում Vienna պարբերականը:
Վիճակագրությամբ զբաղվող մասնագետները խոստովանել են, որ Իտալիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ ոչ պասիվ և ալարկոտ մարդիկ ավելի մեծ թիվ են կազմում, քան գործազուրկները: