Home / Հայաստան / Արշակյան քույրերն օրհներգեր երգեցին ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը

Արշակյան քույրերն օրհներգեր երգեցին ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը

Հունիսի 7-ին ԱՄՆ դեսպանատանը նշվել է Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման 235-րդ տարեդարձը, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ դեսպանատանը կայացած միջոցառման ընթացքում մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման սկզբում Հայաստանի և Միացյալ Նահանգների օրհներգերի կատարմամբ հանդես են եկել Ինգա և Անուշ Արշակյանները, իսկ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացրել է ամերիկյան ջազ:

Այս միջոցառմամբ նաև նշվել է դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը, ով վերադառնում է Վաշինգտոն և զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարության Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:

Մարի Յովանովիչն առիթն օգտագործելով շնորհավորել է Հայաստանին` անկախության 20-ամյա տարելիցի առիթով և բաժակ բարձրացրել հայ-ամերիկյան բարեկամության համար, որը «հիմնված է ժողովրդավարության, ազատության և խաղաղության հարցում փոխադարձ օգնության  և հարգանքի վրա»:

Նշենք, որ ԱՄՆ-ի Անկախության տոնը նշվում է 1776թ. հուլիսի 4-ից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան և Անկախության հռչակագրի ընդունման օր:

Tekali Taxi