Home / Հայաստան / Սարգիս Հացպանյանն ազատ արձակվեց

Սարգիս Հացպանյանն ազատ արձակվեց

Այսօր առավոտյան 10.30-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

ՔԿՀ-ի դարպասների մոտ Հացպանյանին դիմավորել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հացպանյանի ընտանիքի անդամները, ընկերները:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը Սարգիս Հացպանյանի վրա տարածվել է 2009 թվականի համաներումը, որի արդյունքում նրա պատժաչափը կրճատվել է, և այսօր նա ազատ է արձակվել պատժաժամկետը լրանալու կապակցությամբ:

Հացպանյանը ձերբակալվել է 2008 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել «սուտ մատնություն» հոդվածով: Քաղբանտարկյալը դատապարտվել էր 3,5 տարի ազատազրկման:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi