Home / Հայաստան / Բաքուն ազատվել է Մուբարաքից և նրա կնոջից

Բաքուն ազատվել է Մուբարաքից և նրա կնոջից

Բաքվից ոչ շատ հեռու տեղակայված Խիրդալան քաղաքում վերացրել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը: «Ազադլիգ» կայքի իր բլոգում Չինգիզ Սուլթանսոյը գրում է, որ հուշարձանի տեղում կանգնեցրել են հին եգիպտական գրագրի նվիրված բավական «անշնորք կերպով» պատրաստված քանդակ, որի որակը պարզորոշ կերպով արտացոլում է դրա պատրաստման ժամկետների սղությունը: Հուշարձանը, չգիտես ինչու, «կալիգրաֆ» են անվանել:

Իսկ Մուբարաքի կնոջ` Սյուզան Մուբարաքի անունը կրող միջնակարգ դպրոցը այսուհետ կկոչվի եգիպտական դպրոց:

Բաքվի իշխանությունները չեն մեկնաբանում Մուբարաքի արձանի ապամոնտաժման, դրա հետագա ճակատագրի և դպրոցի վերանվանման փաստը:

Հարցն այն է, որ եգիպտական իրադարձություններից անմիջապես հետո ադրբեջանական ընդդիմությունը սկսել է պահանջել Մուբարաքի հուշարձանի վերացումը: Նման պահանջ է ներկայացվել նաև խորհրդարանում` պատգամավոր Իգբալ Ագազադեի կողմից: Ընդդիմության և առհասարակ խելամիտ մարդկանց  դժգոհությունը թեժացրել է այն գաղափարը. որ Ադրբեջանում կանգնեցնում են այն մարդու հուշարձանը, ով տասնամյակներ շարունակ տանջել է սեփական ազգին, այն դեպքում, երբ Բաքվում չկա Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանը, գրում է բլոգերը:

Tekali Taxi