Հունիսի 11-ին Գլենդելի Beyond the Stars թատրոնում տեղի է ունեցել Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրությունը, որին Հայաստանից ներկա էին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը և ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը, հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակի լրատվական ծառայությունը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին շուրջ հինգ հարյուր հանդիսականներ: Ցուցադրության ավարտից հետո մոտ երկու ժամվա ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ու Տիգրան Պասկևիչյանը պատասխանել են ներկաների հարցերին: Հանդիպման վերջում հայտարարվել է, որ հունիսի 17-ին նույն կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում, որին բացի վերոնշված հյուրերից կմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը և «Ժամանակ» օրաթերթի ու «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: