Home / Հայաստան / Ավելի լավ է` ներքաղաքական վիճակը կարգավորենք, որ խուսափենք պատերազմից. Միքայելյան

Ավելի լավ է` ներքաղաքական վիճակը կարգավորենք, որ խուսափենք պատերազմից. Միքայելյան

«Կարող է` Ղարաբաղի հարցում  ինչ-որ պայմանավորվածության գան, բայց ինձ չի թվում, որ որևէ փաստաթուղթ կստորագրեն, հնարավոր է` ներքին կարգով ինչ-որ բան ստորագրեն»,- խոսելով Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման մասին` այսօր լրագրղների հետ հանդիպմանը հայտարարել է «Սասուն» ջոկատի հրամանատար, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Միքայելյանի խոսքով` պատերազմի ժամանակ ինքը մասնակցել է բոլոր խոշոր մարտերին և որպես կռված մարդ` դեմ է մի թիզ հող տալուն անգամ, սակայն միևնույն ժամանակ խոստովանել է, որ գիտակցում է, որ Ղարաբաղին այս պահին ոչ մի կարգավիճակ տրված չի և ինքը ոչ մի կարգավիճակ էլ չի տեսնում:

Ըստ Միքայելյանի` Հայաստանի իշխանությունները շատ թույլ են, որպեսզի այդ հարթության վրա հարց կարգավորեն: «Հիմա մենք շատ լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնած: Ես գտնում եմ, որ ավելի լավ է` հիմա մեր ներքաղաքական վիճակը կարգավորենք, որպեսզի խուսափենք պատերազմից»,- ասել է Միքայելյանը` միևնույն ժամանակ, չբացառելով պատերազմի հավանականությունը:

Tekali Taxi