Home / Հայաստան / ՆԱՍԱ-ն հրապարակել է Հեղինեի լուսանկարները

ՆԱՍԱ-ն հրապարակել է Հեղինեի լուսանկարները

ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնի արբանյակ Հեղինեի նոր լուսանկարները, որոնք արվել են «Կասինի» սարքով:

Սարքը Հեղինեի շուրջ պտտվել է գրեթե 7 հազար կմ:

Ըստ գիտնականների` նոր լուսանկարները թույլ կտան վերարտադրել Սատուրնի արբանյակի մակերեսի քարտեզը: Դա թույլ կտա առավել լավ հասկանալ արբանյակի կառուցվածքն ու պատմությունը, ինչպես նաև պարզել խրամատ հիշեցնող կառույցների ծագումը, որոնք շատ լավ տեսանելի են լուսնակարներում:

Հեղինեն բացահայտվել է 1980 թվականին ֆրանսիացի աստղագետներ Պյեր Լակեի և Ժան Լեկաշոի կողմից: Հեղինեն պատկանում է տրոյական արբանյակների կատեգորիային` այն արբանյակների, որոնք կիսում են ուղեծիրն առավել մեծ արբանյակի հետ:

Tekali Taxi