Home / Հայաստան / Վատիկանի արխիվների բացումը կնպաստի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Դեմոյան

Վատիկանի արխիվների բացումը կնպաստի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Դեմոյան

Վատիկանի արխիվների բացումը, որտեղ կա նոր տեղեկատվություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, կհարստացնի հայերի գիտելիքները թուրքերի դաժանության, անմարդկային վերաբերմունքի մասին: Epress.am-ի հետ զրույցում  Վատիկանի` արխիվները բացելու մասին որոշումն այսպես է մեկնաբանել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա ասել է, որ այդ արխիվը ևս մեկ կռվան և հենարան կհանդիսանա, որպեսզի միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ հաստատվի, որ Ցեղասպանության փաստի հերքումն ուղղակի անհեթեթություն է:

«Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝  հիմք ունենալով Բենեդեիկտոս 15-րդի նամակները, որտեղ նա պարզապես խնդրում էր դադարեցնել հայերի նկատմամբ իրագործվող վայրագությունները: Այդ արխիվների բացումը փոփոխություն կմտցնի այն առումով, որ մինչ այսօր պարբերաբար դուրս հանվող տեղեկատվությունը կհարստանա: Իսկ ես վստահ եմ, որ կան այդ տեղեկատվությունը կրող անձինք, ովքեր որոշակի հաճախականությամբ նոր փաստեր են դնում շրջանառության մեջ»,- ասել է Դեմոյանը:

Նա հավելել է, որ Վատիկանի արխիվների բացումը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Tekali Taxi