Home / Հայաստան / ՀՀ ՊՆ-ն հերքում է զինծառայողին զորամասում բռնության ենթարկելու տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է զինծառայողին զորամասում բռնության ենթարկելու տեղեկությունը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածած ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության ենթարկված ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանի մասին տեղեկությունը:

Ըստ ՀՀ ՊՆ-ի, նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից «իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածի համաձայն, շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ «նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս և կարող էր օգտագործել միայն իր դասակում :առկա բջջային հեռախոսը»:

Tekali Taxi