Home / Հայաստան / Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է ապահովում. Հայաստանն առաջինն է

Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է ապահովում. Հայաստանն առաջինն է

Հայաստանի շախմատի հավաքականն էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը չինական Նինբոյում անցկացվող աշխարհի թիմային առաջնությոունում:

6-րդ տուրում հայաստանցիները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց հնդկաստանցիներին: Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Կրիշնան Սասիկիրանի, Վլադիմիր Հակոբյանը` Սուրիա Գանգուլիի, իսկ Գաբրիել Սարգսյանը Նեգի Պարիմարջանի հետ:

Մեր թիմի հաղթանակն առաջին տախտակին ապահովեց Լևոն Արոնյանը, ով սպիտակներով պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցնվեցին հետևյալ արդյունքները.

Ռուսաստան-Ուկրաինա 2:2

Ադրբեջան – Իսրայել 2:2

Հունգարիա-ԱՄՆ 2:2

Չինաստան – Եգիպտոս 3,5:0,5

6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

2 միավորով հետ են մնում Հունգարիան և Ռուսաստանը, 7 միավոր են վաստակել Ուկրաինան և Չինաստանը: Ադրբեջքանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 6-ական միավոր, Իսրայելը` 5, Հնդկաստանը` 3 և Եգիպտոսի ընտրանին միավոր չունի:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Հունգարիային:

Tekali Taxi