Գլխավոր / Հայաստան / «Արա, այ չնթռլյակ…». Պաշտոնյան հայհոյել է լրագրողին. վերջինս համարժեք պատասխան է տվել

«Արա, այ չնթռլյակ…». Պաշտոնյան հայհոյել է լրագրողին. վերջինս համարժեք պատասխան է տվել

ՀՀ Պետեկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ առավոտյան զանգահարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Վահագն Հովակիմյանին և սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել նրա վրա:

Օրաթերթի փոխանցմամբ, Ալավերդյանը վրդովվել է, որ Հովակիմյանը թերթի երեկվա համարի առաջին էջում զետեղված «Նա գնա՞ց մենակ» հրապարակման մեջ հիշատակել է իր հետ ունեցած հեռախոսազրույցը:

Նշենք, որ Հովակիմյանը հարցրել է Ալավերդյանին` արդյոք ճիշտ է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունը, ինչին ի պատասխան Ալավերդյանն ասել է, որ ինքը հիվանդանոցում է ու առաջարկել է ուրիշին զագել:

Թերթը նշում է, որ Հովակիմյանի հետ երեկվա զրույցում Ալավերդյանն ասել է. «Կարող ա ես չէի ուզում կինս իմանար, թե որտեղ էի», և շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ: Հովակիմյանը նախ փորձել է հանգստացնել պաշտոնյային, ապա համոզվելով, որ Գագիկ Խաչատրյանի տեղակալը չի հանդարտվում, ինքն էլ սկսել է սեռական հայհոյանքներով պատասխանել:

«Զգալով սեփական բառապաշարի սահմանափակ լինելը, Ալավերդյանը դադարեցրել է հայհոյանքները և անցել սպառնալիքների. «Ես քեզ սատկացնելու եմ, գլուխդ ջարդելու եմ»: «Արա, այ չնթռլյակ, քեզ տերմինատորի տեղն ե՞ս դրել», – ի պատասխան ասել է «ՀԺ»-ի թղթակիցը», – տեղի ունեցածը ներկայացրել է օրաթերթը:

Tekali Taxi