Գլխավոր / Հայաստան / Թուրքիան 1 միլիարդ դոլար կծախսի փոքրամասնություններին փոխհատուցում տալու համար

Թուրքիան 1 միլիարդ դոլար կծախսի փոքրամասնություններին փոխհատուցում տալու համար

Թուրքիայի կառավարության` ոչ մահմեդական կրոնական միավորումներին նրանցից առգրավված սեփականությունը և անշարժ գույքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Վատիկանը «պատմական է» անվանել:

«Թեև Հռոմի կաթոլիկ եկեղեցին որևէ օգուտ չի քաղի այդ որոշումից, այդուհանդերձ դա կարևոր քայլ է, որը մեծ պատիվ է բերում Թուրքիային»,- ասել է արքեպիսկոպոս Անտոնիո Լուչիբելլոն:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 28-ին հայտարարել էր, որ իր կառավարությունը հարյուրավոր հաստատություններ, այդ թվում դպրոցներ, մանկատներ, հիվանդանոցներ, կվերադարձնի իրենց սեփականատերերին, որոնք առգրավել էին երկրի կառավարության կողմից 1936 թվականին: Այն գույքը, որը հնարավոր չէ վերադարձնել, փոխհատուցվելու է:

Արքեպիսկոպոս Լուչիբելլոն ասել է, որ որոշումը չի վերաբերում Տարսուսում գտնվող Սուրբ Պողոս եկեղեցուն, քանի որ այն այժմ կառավարությանը պատկանող թանգարան է: Լուչիբելոն բացատրել է, որ Սուրբ Պողոս եկեղեցու դեպքը բարդ է նրանով, որ այն կառուցվել է հայերի կողմից, այնուհետև այն սեփականացրել է հունական ուղղափառ եկեղեցին, և վերականգնվել լատինական կաթոլիկների կողմից:

Թուրքիայում կրոնական ազատությունների հարցով փորձագետ և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Օթմար Օեհրինգը Էրդողանի որոշումը որակել է որպես «դրական և խիզախ քայլ»:

«Այս որոշումը թանկ կարժենա Թուրքիայի կառավարությանը: Լսել եմ, որ 700 միլիոն եվրո կամ մոտ 1 միլիարդ դոլար է ծախսվելու փոխհատուցման համար»,-ասել է նա:

Tekali Taxi