Առավոտյան Սարյանի պուրակից բերման ենթարկված «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ են արձակել, հայտնում է Epress.am-ը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր առավոտյան մի խումբ ակտիվիստներ փորձել են Սարյանի պուրակից քայլերթ սկսել` ի նշան բողոքի ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմաշքերթին ռուսաստանյան ստրաբաժանման մասնակցության: Ոստիկանները խոչընդոտել են երթի անցկացումը` խլելով պաստառները և բերման ենթարկելով Լևոն Բարսեղյանին և Facebook սոցիալական ցանցում Arno Kur անվամբ հանդես եկող օգտատերին, ով քայլերթի էջ էր ստեղծել: