Սեպտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի մոտակայքում ամբողջությամբ այրվել է BMW մակնիշի ավտոմեքենա:
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով ծառին՝ շրջվել է և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տուժածները՝ վարորդ, 18-ամյա Սերյոժա Մելքոնյանը և 20-ամյա Ալիկ Մելքոնյանը, տեղի ուժերով տեղափոխվել են Թալին քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել են, հայտնում է «Արտակարգ ալիքը»: