«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով` Հանրապետական կուսակցությունում Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանից բացատրություն են պահանջել, թե ինչո՞ւ Իջևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանին:
Մարզպետը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ընդունել է, որ այդ պարտության համար ինքը պատասխանատվություն կրում է: «Բնականաբար, ես պետք է պատասխանատու լինեմ, որովհետև ես եմ մարզային խորհրդի նախագահը»,-ասել է Ղուլարյանը:
Վերջինս նաև հերքել է տարածված այն խոսակցությունները, թե այդ ընտրությունների պատճառով ինքը կարող է հրաժարականի դիմում ներկայացնել:
«Ես հրաժարական տալու ցանկություն կամ մտադրություն չունեմ», – ասել է մարզպետը: