Հունվարի 6-ի երեկոյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լեոյի փողոցում գտնվող ինտերնետային ակումբից բերման են ենթարկել 20-ամյա Գևորգ Ղ.-ին: Համաձայն ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, նա 2011 թ. դեկտեմբերին Շինարարների փողոցում գտնվող բենզալցակայանում, ատրճանակի նմանվող զենքի սպառնալիքով լցակայանի աշխատակցից հափշտակել է 7.000 դրամ և դիմել փախուստի:
Կատարում է նախաքննություն: