2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ղարաբաղում տղամարդկանց ելքի արտոնագրեր ընդամենը մեկ տարով են տալիս

Արդեն բավական ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրերի վարչությունը երկրի քաղաքացիներին տարբեր կերպ է տրամադրում ելքի արտոնագիրը, հաղորդում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` հղում կատարելով ԼՂՀ-ում իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ եթե իգական սեռի ներկայացուցիչներին արտոնագիրը տրամադրվում ըստ վերջիններիս ցանկության՝ 1, 3 կամ 5 տարով, ապա արական սեռի ներկայացուցիչներին ելքի արտոնագիր են տրամադրում միայն մեկ տարով։

Այսինքն, արտերկրում գտնվող ԼՂՀ արական սեռի քաղաքացիները պետք է ամեն տարի վերադառնան Ղարաբաղ՝ նոր արտոնագիր ստանալու համար։

«Ի դեպ, շատերն այս նոր քաղաքականությունը բացատրում են նրանով, որ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ղարաբաղում մշտապես ինչ-որ թվաքանակով տղամարդիկ գտնվեն», - գրում է «ՉԻ»-ն։