Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան մտադիր է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, հայտնում է mk.ru-ն:
Կանտոնան արդեն խնդրել է ֆրանսիական քաղաքների ղեկավարներին պաշտպանել իր թեկնածությունը: Ֆրանսիական օրենքների համաձայն, նախագահական ընտրությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ընտրովի պաշտոններ զբաղեցնող 500 պաշտոնյաների ստորագրություններ հավաքել:
Իր ուղերձում Կանտոնան խոստանում է պաշտպանել «պետության կողմից անուշադրության մատնված միլիոնավոր ընտանիքների շահերը»: Նա պատրաստակամություն է հայտնում գործել ի շահ երկրի, որի առջև ոչ դյուրին խնդիրներ են ծառացել և որին դժվար ընտրություն է սպասվում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա 2012 թվականի ապրիլի վերջին, իսկ երկրորդը, անհրաժեշտության դեպքում, մայիսի սկզբին: Սոցհարցումների տվյալների համաձայն, ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին այլևս չի վայելում ընտրողների աջակցությունը, որոնք 5 տարի առաջ քվեարկել են նրա օգտին: