2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դերասաններ ու մեկ ֆուտբոլիստ. աշխարհի ամենասեքսուալ տղամարդիկ (ֆոտո)

Համաշխարհային Աստղերի մասին պատմող Heat World ամսագրի կողմից անցկացված քվեարկության արդյունքում աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց լավագույն թոփ-25-ում են հայտնվել հայտնի ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի և կանադացի դերասաններ, երաժիշտներ և մեկ ֆուտբոլիստ:

 

Դեյվիդ Բեքհեմ

Առաջին պատվավոր տեղում է գտնվում բրիտանացի ֆուտբոլիստ, այժմ նաև դերասան Դեյվիդ Բեքհեմը: Երկրորդը կանադացի դերասան Ռայան Գոսլինգն է, ով առավել հայտնի է դարձել «Կիսատ Նելսոնը» ֆիլմից հետո:

Ռայան Գոսլինգ

Նրա հայրենակից, դերասան Ռայան Ռեյնոլդսը եզրափակում է լավագույն եռյակը: Նրան ավելի շատ ճանաչում են «Երեկույթների արքան», «Իքս մարդիկ» ֆիլմերից:

 Ռայան Ռեյնոլդս

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանշային աղյուսակի չորրորդ տեղում է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը: Մեկ այլ ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլը հինգերորդն է: Դեռահասների կուռք, «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատար և երաժիշտ Ռոբերտ Պատինսոնը ընդամենը 6-րդն է:

Ռոբերտ Պատինսոն

Աղյուսակի 7-րդ հորիզոնականում է բրիտանացի դերասան Թոմ Հարդին: Դերասան , ռեժիսոր, երաժիշը և սցենարիստ Ջոնի Դեպը, ով վերջերս է բաժանվել ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Վանեսա Պարադիից, հայտնվել է 8-րդ տեղում:

9-րդ և 10-րդ տեղերը բաժանում են ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը և դերասան ու երգիչ Զակ Էֆրոնը:

Թոփ-25-ում են հայտնվել նաև Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Օրլանդո Բլումը, Ջասթին Թիմբերլեյքը և այլք: