Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պարել է ընտրատեղամասում` հաստատելով ԿԸՀ-ի նախագահի խոսքերն այն մասին, թե ընտրությունները Ռուսաստանում անցնում են “տոնական մթնոլորտում”:
Կադիրովի պարը ֆիքսել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկները, այնուհետև տեսանյութը շատ արագ տարածվել է Youtube-ում:
Կադիրովը քվեարկության էր եկել մոր և ընտանիքի այլ անդամների հետ միասին: Նա հայտարարել է, որ քվեարկել է “ուժեղ երկրի օգտին` ուժեղ ղեկավարով”:
“Ինտերֆաքսի” փոխանցմամբ` Չեչնիայում քվեարկությունը շատ ակտիվ է ընթանում: Նախագահի իրենց թեկնածուի օգտին արդեն ժամը 15.00-ի դրությամբ արդեն քվեարկել էր քաղաքացիների 76 տոկոսը: