2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բաքուն թույլ չի տա Իրանի վրա հարձակվել Ադրբեջանի տարածքով. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի հայտարարել է, որ վստահ է` Ադրբեջանն այդքան թույլ չէ, որպեսզի իր տարածքով հարձակվեն Իրանի վրա:

Associated Press-ի փոխանցմամբ, այս մասին Ահմադինեժադը հայտարարել է Թեհրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևի հետ հանդիպման ժամանակ:

Աբիևն, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելից գնված զենքը չի օգտագործվի Իրանի դեմ:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի գնման վերաբերյալ պայմանագրի առկայության մասին, որից հետո Թեհրանը Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին կանչել էր Իրանի ԱԳՆ և բացատրություններ պահանջել: Դեսպանը, սակայն, հանգստացրել էր Իրանին, հայտարարելով, որ 1,6 մլրդ դոլար արժողությամբ զենքը, որը Բաքուն պատրաստվում է առաջիկայում գնել Իսրայելից, օգտագործելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար»: