Home / Հայաստան / Ո՞նց կարող էին ԲՀԿ-ականները ստորագրել Հայրապետյանի գործով ձևաթղթի տակ. կարծիք

Ո՞նց կարող էին ԲՀԿ-ականները ստորագրել Հայրապետյանի գործով ձևաթղթի տակ. կարծիք

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ նախորդ շաբաթ ստորագրել էր 21 պատգամավոր, հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ դրանից հետո ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը, ում անունը թերթը չի նշում, հետաքրքիր դիտարկում է արել:

«ԲՀԿ համամասնական ցուցակին ուշադիր նայելու դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու ԲՀԿ-ն շատ արագ «գնաց արձակուրդ». ԲՀԿ պատգամավորների գերակշիռ մասն անցնում է «Հարսնաքարի» նման դեպքերով, առաջին համարից սկսած: Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տղերքը ռուս զինվորական Երմոլովի գործով են անցնում, Սամվել Բալասանյանի տղայի թիկնապահները` Գյումրիի գարեջրի գործարանի աշխատակցի սպանության, Վարդան Օսկանյանի որդին` ԱԳՆ-ին պատկանող ծառայողական ավտոմեքենայով վրաերթի, Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, մարտի 1-ի «գործով», Արա Արամյանը` «Տրիումֆ» ռեստորանի մերձակայքում որդու կրակոցների գործով, Ուրիխանյան Տիգրանը` գազային ատրճանակով Միքայել Դանիելյանի վրա կրակելու, Գասպարյան Ռուստամը` Արմավիրի շուկայի «կրակոցների», Յուվեցի Կարոն (Կարո Կարապետյան)` պարտքի դիմաց պարտատիրոջ ոտքին կրակելու, իսկ թե «ինչքան» էին միմյանց վրա «կրակում» Կարամելի Հարութը (Հարություն Ղարագյոզյան) և Վերսանդիկ Հակոբյանը, հայտնի է բոլորին: Նաիրա Զոհրաբյանն էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հեռախոսը խփել էր Շենգավիթի 255 մանկապարտեզում տեղակայված ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հասմիկ Ղազարյանի գլխին: էլ ո՞նց կարող էին ԲՀԿ-ականները ստորագրել այդ ձևաթղթի տակ, մանավանդ որ իրենց պապան` Քոչարյանն ու իր թիկնապահ «կոկոլները» «քաշքշել են» իրենց բարևած մարդուն»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը, հավելելով. «էդ հլը մեր իմացածներն են, բա մեր չիմացածներն ինչքան կլինեն»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունից 7 պատգամավոր էր ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու պահանջով թղթի տակ` Վարդան Օսկանյան, Նաիրա Զոհրաբյան, Էլինար Վարդանյան, Տիգրան Ուրիխանյան, Ստեփան Մարգարյան, Վահան Բաբայան, Վահե Հովհաննիսյան:

Tekali Taxi