Home / Հայաստան / Ամերիկացի հանրապետականները հավաքվում են «մերկապարի մայրաքաղաքում»

Ամերիկացի հանրապետականները հավաքվում են «մերկապարի մայրաքաղաքում»

Մինչ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը նախապատրաստվում է համագումարի, որտեղ իր թեկնածուին կառաջադրի երկրի նախագահի պաշտոնի համար, Տամպա քաղաքում պատրաստվող արարողությունը փչացրել է ոչ քաղաքական բնույթի իրադարձությունը: Նախ համագումարը ստիպված էին հետաձգել փոթորկի պատճառով: Իսկ այժմ էլ, մտավախություններ կան, որ կուսակցության իմիջը կարող է փչացնել «մերկապարի մայրաքաղաքում» (այսպես հաճախ անվանում են Տամպան գիշերային ակումբների առկայության համար) անկացվող հանրագումարը:

Առավել հայտնի ստրիպ-ակումբները անգամ մերկապարուհիներ են հրավիրել այլ քաղաքներից և նահանգներից, մտավախություն ունենալով, որ իրենց անձնակազմը բավարար չի լինի հանրապատեկանների համագումարի մասնակիցներին սպասարկելու համար:

Այլ պարուհիների հետ միասին Տամպե է ժամանել նաև հայտնի պոռնոդերասանուհի Լիզա Էնը՝ Հանրապետական կուսակցության անդամ Սարա Պեյլինի երկվորյակը, ով 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ-ի վարչապետի պաշտոնի համար: Լիզա Էնը, ով խաղում է պոռնոֆիլմերում և մերկապար պարում, հայտնի հանրապետականի տեսքով հաջողությամբ հանդես է գալիս տեղի ստրիպ ակումբներում:

Tekali Taxi