Home / Տեսանյութեր / Վթարից տուժած զինծառայողներն ապաքինվում են. վերակենդանացման բաժանմունքում մնում է 2 հոգի

Վթարից տուժած զինծառայողներն ապաքինվում են. վերակենդանացման բաժանմունքում մնում է 2 հոգի

Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են: Կրտսեր սերժանտ Արթուր Եղիազարյանը և շարքային Սանասար Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնտահավում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Մուրացանի կենտրոնական հոսպիտալի Նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը հայտնել էր, որ տուժածները հոսպիտալում տեղակայված են ըստ պրոֆիլային բաժանմունքների: Նրանց մոտ առկա են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ, սակայն գերակշռում է գանգուղեղային տրավման:

ԼՂՀ Պաշտպանական բանակից Epress.am-ին հայտնել էին, որ, ըստ նախնական վարկածի, վթարի պատճառը հանդիպակաց մեքենան էր: Ինչպես պատմել են զինվորներից շատերը, հանդիպակաց մեքենան լույսերը գցել էր իրենց վարորդի աչքերին, որը փորձել է փախցնել մեքենան՝ լայն շրջան վերցնելով, սակայն հողը մեքենայի տակից փախել է:

Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով զոհվել են «Ուրալի» վարորդը՝ Արթուր Երեմյանը, ինչպես նաև Մանվել Աբիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը: Վերջին երեքը Արմավիրի մարզից էին, վարորդը՝ Արագածոտնի մարզից:

Վիրավորվածներն են`

շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,

սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,

շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,

սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,

շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,

շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,

սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,

շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,

շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,

եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,

շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,

շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,

կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,

եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,

շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից: