2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ավանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավան վարչական շրջանում տեղադրված բանաստեղծի կիսանդրու բացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր և Ավանի բնակիչներ:

«Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք, Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով և մենք ծրագրել ենք այդ թաղամասերից յուրաքանչյուրում առկա պուրակներում տեղադրել նմանատիպ կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական»,- նշել է Տարոն Մարգարյանը: