Պետք է չզլանալ, գնալ հանքավայրեր. փորձագետը՝ Պատմության թանգարանի տնօրենի մասին
Ուղղակի անհեեթեթ է հուշարձաններ տեղափոխել Երևան՝ պատճառաբանելով, որ դրանք լավ ուսումանսիրված չեն: Այս մասին, անդրադառնալով Հանրային խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանը, իր վիդեոբլոգում ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Այդ բացը լրացնելու համար պետք չէ այդ բեկորները վերցնել, լցնել թանգարան: Ուղղակի պետք է չզլանալ և գնալ հնավայրեր»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ուսումնասիություն անելու անհրաժեշտությունը ծրագրի հեղինակ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներից մեկն է:
«Ինձ թվում էր, որ պատմության թանգարանի նախաձեռնությունը գոնե գոհունակություն կառաջացներ այն մարդկանց մոտ, որոնք մտահոգ են հազար ու մի տեղ, դեսուդեն ընկած, ծայրահեղ վիճակում գտնվող բեկորների համար, բայց պարզվեց լրիվ հակառակը, դա դարձավ արհավիրք», - քննարկմանը ասել էր Անելկա Գրիգորյանը:
Կարապետյանը նկատել է, որ թեև ծրագրի նախաձեռնողները քննադատողներին մեղադրում են մասնագետ չլինելով կարծիքներ հայտնելու մեջ, իրենք իսկ վնաս են հասցնում հուշարձաններին, օրինակ, Վիշապաքարերը Երևան տեղափոխելով:
Սամվել Կարապետյանը հիշել է, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խծկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ է պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:
Հիշեցնենք, որ մշակույթի 63 անշարժ հուշարձաններ Երևան բերելու և «Քարերը ժողովելու ժամանակը» ցուցահանդեսին ներկայացնելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է սեպտեմբերի 13-ին:
Լուսանկարը՝ armmonuments.am