2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Գարեգին Նժդեհ»-ի մասին դրական են խոսել. Ֆորշը ֆիլմի ժամանակ քնել էր

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» Ֆիլմի պրեմիերան: Նախորդ օրն էլ կազմակերպվել էր ֆիլմի փակ ցուցադրություն, որին ներկա են եղել երկրի աոաջին դեմքերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են եղել: Դեռ առաջին օրվա ցուցադրությունից հետո հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան էջում գովեստի խոսքեր էր գրել «Գարեգին Նժդեհ»-ի մասին:

Երեկ էլ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Շատ հետաքրքիր ֆիլմ է: Ինձ թվում է, սենտիմենտալությունը մի քիչ ավելի շատ էր, քան անհրաժեշտ էր: ֆիլմը պետք է լրջորեն գնահատվի»:

Թերթը նշում է, որ հանդիսատեսների շարքում նաև երգիչ Ֆորշն էր, որն ավելի քան երկու ժամ տևողությամբ ֆիլմի միայն կեսն է հաղթահարել, իսկ մյուս կեսը նա անցկացրել է քնած: