Այսօր 11:00-ից Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, արձագանքելով սոցիալական ցանցերում դասադուլ կազմակերպելու կոչերին, հավաքվել տարբեր բուհերի ուսանողներ:
Բացի ԵՊՀ-ի ուսանողներից, ակցիային մասնակցում էին, մասնավորապես, Ճարտարագիտական, Ճարտաշինարարական, Մանկավարժական համալսարանների, Կոնսերվատորիայի, ինչպես նաև Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները, որոնք շրջել են տարբեր բուհերով՝ վանկարկելով «Ազատ, անկախ ուսանող», «Միացում», «Մենք ենք տերը մեր երկրի»:
Ագրարային համալսարանի մոտ ուսանողներին ողջունեց «Ժառանգության» ղեկավար, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մանրամասները՝ ավելի ուշ: