2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարտապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135–ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել  անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: