Home / Տեսանյութեր / Մարտի 17-ի երեկոյան ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի

Մարտի 17-ի երեկոյան ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի

Վերջին երեք օրերին Հայաստանի տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով: Մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է 10-13, Լոռիում` 15-18, Տավուշում` 15-20, Արարատյան դաշտում` 21-23, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` 20-22, Սյունիքի Հովիտներում` մինչև 26 աստիճան տաքություն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Մարտի 16-ին, ժամը 10:00-ի դրությամբ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի համեմատ` ջերմաստիճանը բարձրացել է միջինը 4-5, Լոռիում և Սյունիքի նախալեռների առանձին հատվածներում` 7-12 աստիճանով:

Ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև մարտի 17-ի օրվա առաջին կեսը նեռարյալ: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Պայմանավորված մոտեցող ցիկլոնի ուժի թուլացմամբ, որոշակիորեն կնվազի նաև մարտի 17-ից 18-ը սպասվող տեղումների ինտենսիվությունը և կփոքրանա գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգը:

Tekali Taxi