2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Արմեն Օհանյանը «վերադարձրեց Կիկոսին». ՖՈՏՈ

«Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս Կիկոս, մարդիկ հետեւից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր:

Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա: Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը »` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը »` վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից...»:

Արմեն Օհանյան

Սա հատված է գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքից: Համանուն ժողովածուն երեկ ընթերցողին ներկայացվեց Երևանի կենտրոնում գտնվող BOBS Pub ակումբում: Արմեն Օհանյանը 19:40-ից սկսած մակագրում էր գրքերը, որոնք ընթերցողները ձեռք էին բերում ակումբի մուտքի մոտ:

Ինչպես ավելի վաղ խոստացել էր Արմեն Օհանյանը, շնորհանդեսը տարբերվում էր իր ձևաչափով, ինչի մասին վկայում էր արդեն վայրի ընտրությունը:

Գիրքը հավաքվածներին ներկայացրել է հերոսը՝ Կիկոսը, ով շնորհակալություն է հայտնել «Անտարես» հրատարակչությանը, խմբագիր Զավեն Բոյաջյանին, արվեստագետ Արման Գրիգորյանին, ում նկարն օգտագործվել է գրքի շապիկին:

Կիկոսը և Զավեն Բոյաջյանը

Կիկոսը և Արման Գրիգորյանը

Երեկոն ուղեկցվում էր DJ Վակցինայի երաժշտությամբ:

Սերգեյը և Նարեկը՝ «Արմքոմեդի»-ից

Արմեն Օհանյանի ինտերակտիվ արձակին կարող եք ծանոթանալ oharmen.com կայքում: http://oharmen.com/

Լուսանկարները՝ Մարիա Զախարյանի