Բրիտանական պոեզիան երևանյան մետրոյում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր Երևանի մետրոպոլիտենի չորս կայաններում դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցել է բրիտանացի գրողների՝ Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի հայերեն թագմանությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Բրիտանական խորհրդից, արդեն երրորդ տարին է, Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակներում Խորհուրդը կազմակերպելու է գրական ընթերցումներ:
Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը, ԵՄ կենտրոնը և «Գրանիշ» գրական ակումբը:



