Home / Հայաստան / Սպիտակի քաղաքապետի նկատմամբ քրգործ է հարուցվել

Սպիտակի քաղաքապետի նկատմամբ քրգործ է հարուցվել

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատամբ երեկ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Քաղաքապետի դեմ բողոքել է Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանը: Նրա պնդմամբ՝ քաղաքապետն իրեն հարվածել է հուլիսի 9-ին Տեր-Սիմոնյան փողոցում շինարարություն իրականացնելու ժամանակ: Մարյանի խոսքով՝ հարվածի հետևանքով ինքն ընկել է և մարմնական վնասվածք ստացել: Նրան դատաբժշկական ուղեգիր են տվել: 

Քաղաքապետի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է կալանք երկու ամիս ժամկետով կամ տուգանք:

Tekali Taxi