Home / Հայաստան / ՎՊ-ի մասին օրենքի փոփոխությունը Հովիկ Աբրահամյանի սրտով է. թերթ

ՎՊ-ի մասին օրենքի փոփոխությունը Հովիկ Աբրահամյանի սրտով է. թերթ

Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելը բխում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սրտից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ Աբրահամյանը ցանկանում է մեծացնել ԱԺ վերահսկողական ֆունկցիան, հասնել այն բանին, որ ՎՊ ընթացիկ-տարեկան հաշվետվությունները քննարկվեն ԱԺ հանձնաժողովներում, հանձնաժողովները որոշումներ ընդունեն։ Ավելին, փորձ է արվում հասնել այն բանին, որ ԱԺ-ն նաև քվեարկի և ոչ թե միայն ի գիտություն ընդունի այդ հաշվետվությունները, ինչպես այժմ է։

Եթե Աբրահամյանին հաջողվի հասնել դրան, ապա հաջորդաբար նույն պրակտիկան նա կփորձի տարածել նաև մնացյալ, այդ թվում և ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության վրա։ Դրանով իսկ Աբրահամյանը կբարձրացնի ԱԺ-ի իմիջն ու կարևորությունը:

«Չնայած Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ում հանձնարարել է վերանայել ՎՊ օրենքը, նա ««ներքուստ» համաձայն չէ այդ փոփոխություններին, և, ըստ ամենայնի, որևէ փոփոխություն ՎՊ «ֆունկցիաներում» տեղի չի ունենալու», – եզրափակում է թերթը։ 

Tekali Taxi