ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին բրուցելոզի 7 դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ. նրանց վիճակը գնահատվում է բավարար:
«Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք», – ասված է հաղորդագրության մեջ: