Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ-Ոստիկանական մեքենայի ճանապարհը փակել էին. ակտիվիստին բաց թողեցին

ՎԻԴԵՈ-Ոստիկանական մեքենայի ճանապարհը փակել էին. ակտիվիստին բաց թողեցին

Հուլիսի 22-ին ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներն էլ ավելի մեծ թափ են առել: Մաշտոցի պողոտայի՝ Օպերայի հարևանությամբ գտնվող կանգառներից մեկում ոստիկանները փորձել են բաժին տանել ակցիա անկացնող ակտիվիստներից մեկին՝ նրան բռնի ուժով մտցնելով ոստիկանական մեքենայի մեջ: Սակայն մոտ երկու հարյուր ակտիվիստներ փակել են մեքենայի ճանապարհը՝ նստելով դիմացը և թույլ չտալով, որպեսզի մեքենան առաջ շարժվի: Ոստիկանները ստիպված են եղել բաց թողնել ակտիվիստին:

Հիշեցնենք, որ Երևանում լայնածավալ ակցիաները սկսվել են անցյալ շաբաթվա վերջին, երբ քաղաքապետարանը որոշում է կայացրել տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել 50 դրամով: 

Տեսանյութում ներկայացված է ակտիվիստների և ոստիկանների պայքարը, ինչպես նաև վերջին օրերի ակցիաների ընթացքը մեկնաբանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: