2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Լրագրողին հայհոյած Նավասարդյանը պնդում է, որ այլ բան էր ասել

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ ինքը ilur.am կայքի լրագրողին չի հայհոյել: Մինչդեռ կայքի տարածած տեսանյութում այլ բան է լսվում:

«Ասել եմ՝ ես քու... նեռվերը չունեմ պիտի ասեի, բայց չկարողացա, որովհետև նեռվայնացած էի: «Գնա, ես քու...» իմ արտահայտությունը այսպես է եղել», - yerkir.am-ի հետ զրույցում ասել է Նավասարդյանը:

Նա ասել է, որ չէր կարելի մտածել, թե ինքը ընդունակ է հայհոյելու լրագրողին, քանի որ իր կրթությունը և դաստիարակությունը դա անել թույլ չէին տա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ լրագրողը մոտեցել է Նավասարդյանին և փորձել է հարց ուղղել վերջինիս, իսկ Երևանի տրանսպորտի վարչության պետը  բռունցք է անում ու հայհոյում է լրագրողին ՝ ասելով. «Գնա, քու...մ»:

Այսօր առավոտից քաղաքացիական ակտիվիստները  լրագրողի և Նավասարդյանի  խոսակցության տեսաձայնագրությունը դնում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին՝ պահանջելով հեռացնել աշխատանքից Նավասարդյանին կամ նկատողություն անել: Մենք փորձեցինք քաղաքապետարանի դիրքորոշումը ճշտել այս հարցի շուրջ, սակայն քաղաքապետարանի հասարակությաւն հետ կապերի բաժնում առավոտից հեռախոսազանգերին չեն պատասխանում: