Home / Տեսանյութեր / Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ՖՍԲ-ի մասնակցությամբ միջադեպի հարցը

Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ՖՍԲ-ի մասնակցությամբ միջադեպի հարցը

Այսօր ԱԺ չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է նախորդ շաբաթ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին հարցը: Հիշեցնենք, որ Լիճք գյուղի մոտ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի քարոզարշավի ժամանակ կուսակցության անդամների մեքենաները կանգնեցրել են ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ՖՍԲ) ներկայացուցիչները: Երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջել էր բացատրել նման վերաբերմունքի պատճառները, սահմանապաները կոտրել էին «Ժառանգության» անդամի տեսախցիկը:

Այսօր Փաշինյանը հարցրել է՝ արդյո՞ք ԱԺ նախագահը, օգտվելով իր կարգավիճակից, միջոցներ ձեռնարկել է իմանալու՝ ինչ իրավունքով են ռուսաստանյան սահմանապահները զննում իրականացրել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:

«Ես ակնկալում էի, որ կտեղեկանամ, որ դուք պահանջած և ստացած կլինեիք բացատրություն, այն մասին, թե ՖՍԲ-ի աշխատակցիներն ինչ իրավունք ունեն գործողություններ անել: Ես ինքս գրությամբ դիմել եմ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ ակնկալելով, որ նա պարզաբանում կտա», – տեղեկացրել է Փաշինյանը:

«Ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից ես ստացել եմ նամակ, որի բովանդակությանը դեռ ծանոթ չեմ: Ընդմիջմանը կծանոթանամ և օրենքի սահմաններում դրան կանդրադառնանք: Միանշանական համաձայն եմ ձեր տեսակետի հետ, որ զննում անցկացնելը բացառապես հայկական իրավապահ մարմինների լիազորությունների մեջ է մտնում», – ասել է Աբրահամյանը: 

Tekali Taxi