Home / Հայաստան / Շոն Մաքալիսթեր. հետահայաց ցուցադրություններ Հայաստանում

Շոն Մաքալիսթեր. հետահայաց ցուցադրություններ Հայաստանում

Բրիտանացի կինովավերագրող, Սանդենս կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը հոկտեմբերի 1-4-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից անցկացվող Բրիտանական օրերին և ներկայացնելու իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, հանդիպելու հանդիսատեսի հետ:

Ծրագիրը ներառում է վարպետության բաց դաս և գործնական դասընթաց սկսնակ կինոռեժիսորների և արվեստագետների համար:

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի կինեմատոգրաֆիական անդրադարձներ Միջին Արևելքի հասարակության և սովորական մարդկանց կյանքին՝ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես՝ Իրաքյան պատերազմի, Արաբական գարնան, իսրայելապաղեստինյան հասարակության/ների հատվածավորման, Սիրիայի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Ճապոնիայում տնտեսական անկման ու Բրիտանական հասարակության և  ապաստան հայցողների միջև:

Ծրագիրը ներկայացնում է Ժամանակակից արվեստի ինստիտուտն իր նիստ[ու]կաց  համայնքային կենտրոնի և արվեստագետների կացարանի հետ միասին, համադրող՝ Թագուհի Թորոսյան: