Home / Հայաստան / «Գումարների լվացում». Փախստականների մասին տեղեկությունների մշակման համար 123 հազար են տրամադրել

«Գումարների լվացում». Փախստականների մասին տեղեկությունների մշակման համար 123 հազար են տրամադրել

ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն այս տարվա ընթացքում 50 մլն 146 հազար դրամ կամ մոտ 123 հազար դոլար է հատկացրել 2013թ. ընթացքում փախստականների մասին տեղեկությունների մշակման ու տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարը տրվել է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը պետք է փախստականների մասին համապատասխան տեղեկատվություն հավաքագրի, մշակի և մուտքագրի:

«Այն, որ նման ծրագրերի միջոցով հիմնականում տեղի է ունենում գումարների լվացում, հայտնի է շատերին: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, միգրացիոն ծառայությունը մոտ 14 մլն դրամ էլ հատկացրել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին՝ փախստականների ընտանիքներով բնակեցված կացարաններում սպասարկման աշխատանքների իրականացման համար։ Այսինքն՝ փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար մոտ 3.5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան փախստականների կարիքները հոգալու համար», – նշում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi