Ադրբեջանցի գրող Գյունել Մովլուդն իր երկրում ամենաընթերցվող հեղինակներից է: Epress.am-ը գրողի հետ զրուցել է Թբիլիսիում, որտեղ նա բնակվում է մոտ մեկ տարի: Գյունելն անցյալում էլ փոխել է բնակության վայրը, նրա հայրենի տունը գտնվում էր Ղարաբաղի Ջեբրաիլի շրջանում:
Մեր հանդիպումից մի քանի ժամ անց նա մեկնել է Եվրոպա, որտեղ մտադիր է մի քանի ամիս անցկացնել՝ շարունակելով գրել, ինչպես նաև լրագրությամբ զբաղվել:
Հարցազրույցի ռուսերեն տարբերակը՝ այստեղ: