Սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը Epress.am-ի հետ զրույցում խոսում է Հայաստանում սոցիալական ցանցերի դերի և ազդեցության մասին՝ անդրադառնալով դրանցում տեղի ունեցող մանիպուլիացիոն գործընթացներին, «ֆեյքերին» և սոցցանցերի ապագային:
«Հայկական մտածողությունը միշտ ունեցել է վիրտուալի շերտ: Մենք պատմականորեն հայրենիք չենք ունեցել, կորցրել ենք, հիմա ունենք մեկ տասներորդը: Բայց մենք ապրում ենք այդ մեծ հայրենիքի գաղափարով: Ֆեյսբուքը մեզ համար նորություն չէ, մենք միշտ ապրել ենք վիրտուալ աշխարհում: Եվ հիմա դա որոշակի նոր տեխնոլոգիաների միջոցով մեր վիրտուալ կենսակերպի արտահայտման ձևն է», – ասում է Անդրեասյանը: