2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Նախագահի թեկնածուների պարտադիր սահմանադրական դրույթը փոխում են Եվրոպայի հորդորով. Հարությունյան

ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններից մեկը 10 տարի Հայաստանում բնակվելու սահմանադրական դրույթը փոխելու հարցը բարձրացրել է Վենետիկի հանձնաժողովը: Այս մասին այսօր ասել է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ պահանջի մասին ահազանգել է նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը՝ անդրադառանալով 2011 թվականին փոփոխված ընտրական օրենսգրքին:

Հարությունյանը խնդրի մասին խոսել է՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե նշված շեմն իջեցնելու առաջարկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին արել է ՀՀ նախագահի աշխատակազմը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ այս որոշումը որևէ ներքաղաքական շահով  պայմանավորված չէ, այլ կապված է նրա հետ, որ այդ մասին հորդոր է եղել նաև վերոգրյալ կազմակերպությունների կողմից: